Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի' «Թվիթեր»-ում արած գրառումը, որով հայտարարել է, թե Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) շարքերում մեծ թվով հայեր կան, սոցիալական դաշտում լուրջ քննարկումների ու քննադատությունների պատճառը է դարձել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Գյոքչեքը գրել է, որ «քուրդ համարվող արմատական աթեիստ հայ PKK-ականներ կան», ովքեր դեմ են հաշտեցման գործընթացին: Միաժամանակ քաղաքապետն առանձնացրել է նաև «պետությանը հավատարիմ հայերին»:

 

Գյոքչեքի նման գրառումը խիստ բացասական արձագանք է ստացել: «Թվիթեր»-ի շատ օգտատերեր քննադատել են Անկարայի քաղաքապետին հայերի նկատմամբ «արմատական աթեիստ» եզրույթը օգտագործելու համար' պահանջելով մեկնաբանել, թե ինչ է նա ուզոմ ասել' հայերին նման կերպ անվանելով: Միաժամանակ նրանք նախատել են Գյոքչեքին հայերի հարցում պետությանը հավատարիմ կամ անհավատարիմ լինելու տարանջատում մտցնելու առնչությամբ: