Ս.թ. հոկտեմբերի 18-19-ը ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվում է «START-ավելի բանիմաց ուսանողներ.սկսիր այսօր» խորագիրը կրող միջբուհական-ուսանողական երկօրյա աշխատաժողովը:

 

Աշխատաժողովի հիմնական նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ հասկանալ, թե ինչպիսի սկզբնական հմտություններ ու գիտելիքներ են պետք է չափահաս տարիքում հաջողություններով լի ուղի սկսելու համար:

 

Աշխատաժողովի ընթացքում բանախոսություներով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, հաջողակ բիզնեսմեններ ինչպես նաև խոշոր ընկերությունների աշխատակիցներ, ովքեր մասնակիցների հետ կկիսվեն պրակտիկ գիտելիքներով և կուտակած փորձով: Կկազմակերպվի նաև բազմապիսի քննարկումներ, մոտիվացիոն խաղեր և բանավեճեր:

 

Աշխատաժողովին մասնակցում եմ թվով 60 ուսանողներ հայաստանյան տարբեր բուհերից: Մասնակիցները ընտրվել նախապես հայտարարված մրցույթի արդյունքներից ելնելով:

 

Հավելենք նաև, որ «START-ավելի բանիմաց ուսանողներ.սկսիր այսօր» խորագիրը կրող միջբուհական աշխատաժողովը անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ՝ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի 20 ամյակի միջոցառումների շրջանակներում: