Ամերիկացի հայտնի գործարար, միլիարդատեր Դոնալդ Թրամպը Twitter միկրոբլոգի իր Էջում քննադատել Է Էբոլայի վիրուսի վարակման գոտուց ժամանող անձանց ԱՄՆ-ի տարածք մուտքը չարգելելու Բարաք Օբամայի որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ես սկսում եմ մտածել, որ նախագահը հոգեպես այնքան Էլ առողջ չԷ: Ինչու՞ նա չի արգելել թռիչքները: Խելագա՜ր»,- գրել Է գործարարը:

Թրամպն Օբամային շարունակել Է քննադատել նաեւ «Սթիվ Մալցբերգի շոու» հաղորդման եթերում:

 

«Նա կա՛մ իրազեկ չԷ ու չափազանց համառ Է, կա՛մ իրականում հոգեկան հիվանդ Է: Իմ վարչական փորձն ինձ օգնում Է անսալ մարդկանց կարծիքները, նույնիսկ նրանց կարծիքներն, ովքեր հարցի վերաբերյալ հակառակ դիրքորշում ունեն, սակայն այս դեպքում ես չեմ կարող հասկանալ նախագահին»,- հայտարարել Է Դոնալդ Թրամպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: