armsport.amՄադրիդի «Ռեալի» փոխնախագահ Էմիլիո Բուտրագենյոն նշել է «արքայական ակումբի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արդյունավետ խաղը, ով Պրիմերայի 8-րդ տուրում դուբլի հեղինակ է դարձել «Լեւանտեի» դեմ խաղում:

-Ռոնալդուն անչափ կարգապահ եւ մոտիվացված ֆուտբոլիստ է: Այդպիսի ձգտումը դեպի կատարելություն գովելի է խաղացողի համար, ով ամեն ինչի հասել է կարիերայում:

Ինձ նաեւ դուր եկավ Իսկոն: Դա բարձրակարգ խաղի օրինակ է: Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ում խաղը դուր է գալիս երկրպագուներին,- Բուտրագենյոյի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն: