ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել հանրահավաքին՝ Դեմոկրատական կուսակցությունից Մերիլենդի նահանգապետի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բրաունին աջակցելու համար: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

Ելույթի ժամանակ Օբաման մարդկանց մի քանի անգամ կոչ է արել գնալ քվեարկելու:

 

«Չի կարող ոչ մի արդարացում լինել: Դուք պետք է քվեարկեք»,- ասել է նախագահը:

 

Ուշադրություն չդարձնելով Օբամայի ելույթին՝ մեծ թվով մարդիկ սկսել են լքել դահլիճը, ինչի հետևանքով ամերիկացի նախագահն ստիպված է եղել դադարեցնել ելույթը:

 

Գործակալության տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուների մեծ մասը չի ցանկանում Օբամայի հայտնվելն իրենց նախընտրական արշավներում, քանի որ նախագահի ժողովրդականության վարկանիշը գտնվում է ցածր մակարդակի վրա:

 

Այնուհանդերձ, Օբաման ծրագրում է ելույթ ունենալ Չիկագոյում՝ Իլինոյսի նահանգապետի թեկնածու Փեթ Կուինին անցկացվելիք հանրահավաքին աջակցելու համար: