Սիրիայի Քոբանի քաղաքում «Ռաքքիի հեղափոխականներ» բրիգադը մահապատժի են ենթարկել 15-ամյա մի տղայի, ով կապված է եղել «Իսլամական պետության» գրոհայինների հետ: Այս մասին հայտնել է The Independent-ը՝ հղում անելով մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական խորհրդին:
Վերջին երկու օրերի ընթացքում 70 իսլամիստներ են զոհվել:
Սիրիական դիտորդական խորհուրդը փաստաթղթավորել է երկրում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, և կարծում է, որ պատանդների մահապատժի իրականացումը «պատերազմական հանցագործություն է»:
Նախկինում «Ռաքիի հեղափոխականները» կռվել են «Ազատ սիրիական բանակի» կազմում Բաշար Ասադիի զորքերի դեմ: