Այսօր ԱԺ-ում շարունակվեց քննարկվել ՄԻՊ տարեկան հաշվետվությունը:
Մինչ ամբիոնի մոտ էր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, խորհրդարանում աշխուժություն էր տիրում. գոնե ներկա էին ազգընտիրները, նրանցից մի քանիսը հարցերով և առաջարկներով հանդես եկան, սակայն նույն հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը կարծես թե պատգամավորներին քիչ էր հետաքրքրում. նրա ելույթի ժամանակ 131 պատգամավորից դահլիճում մնացել էր ընդամենը 16-ը:
Ահա այսպեսի «թեժ» քննարկումների արդյունքում էլ հայրենի խորհրդարանում ծնվում և զարգանում են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները և նույնքան էլ «թեժ» մթնոլորտում պաշտպանվում են դրանք: