Արժույթի միջազգային հիմնադրամը և համաշխարհային բանկը պատրաստ են դիտարկել 2014-2017թթ. ծրագրերով Հայաստանին հատկացվող ֆինանսական միջոցները ավելացննելու հարցը: Այս մասին Ազգային ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

 

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շարունակական լինելու հա մատեքստում միջազգային ֆինանսական կառույցները մեզ խոստացել են վերանայել Հայաստանին հատկացվող ֆինանսական միջոցների չափերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

 

Նա հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունն իր գլխավորությամբ Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովին, որի շրջանակներում հանդիպել է ֆինանսական կառույցների ղեկավարների հետ, քննարկել 2014-2017թթ. Հայաստանում իրականացվող ծրագրերը: