Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ WTA-ի ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում Ուիլյամսը 2:6, 6:3, 7:6 (8:6) պարտության մատնեց Կառոլին Վոզնյացկիին:

Պայքարը տևեց 2 ժամ 13 րոպե:

Տիտղոսի համար աշխարհի առաջին ռակետը կմրցի Ագնեշկա Ռադվանսկա - Սիմոնա Հալեպ պայքարի հաղթողի հետ: