«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման զինյալները տարածել են բրիտանացի պատանդ Ջոն Քանթլիի հետ թվով հինգերորդ տեսագրությունը: Ինչպես հաղորդել Է The Independent թերթը, նոր սյուժեն ստացել Է «Փոխարինաբար ինձ տվեք ձեր ականջները» անվանումը (Lend me your ears), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Քանթլին պատմել Է, որ ԻՊ-ի այն գերիները, որոնք փորձել են փախչել, ենթարկվել են ջրահեղձում նմանակող կտտանքների: «Այժմ, եթե մենք չենք փորձում ինչ-որ հիմար բան անել, օրինակ փախուստ կամ այն, ինչ մենք չպետք Է անենք, ԻՊ-ն մեզ հետ լավ Է վերաբերվում,- պատմել Է նա:- Մեզնից ոմանց, ովքեր փորձել են փախչել, մեր առեւանգիչները ենթարկել են խոշտանգումների, այնպիսի խոշտանգումների, ինչպես վարվում Էին ամերիկացի բանտապանները մուսուլման բանտարկյալների հետ»:

 

Լրագրող Ջոն Քանթլին զինվորական լուսանկարիչ Էր եւ The Sunday Times, The Sun, The SundayTelegraph թերթերի թղթակից: 2012 թվականին զինյալները նրան առեւանգել են Սիրիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: