Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ տիրող լարված հարաբերությունները նպաստում են ահաբեկչական գործունեության ծավալմանը, եւ այժմ մենք տեսնում ենք ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության գոտու ընդլայնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

«Մեզ հարկավոր Է բոլոր ուղղություններով անհապաղ վերականգնել մեր փոխհարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, այլապես մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ մարդիկ իրենց անվտանգ չեն զգա, եւ մենք կստանանք ահաբեկչական գործողությունների նոր շարք»,-ասել Է Բորդյուժան:

 

ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարությունը հոկտեմբերի 28-ին հանդիպում Է անցկացրել Չինաստանի միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՉՄՌՀԻ) մի խումբ փորձագետների հետ: Ինչպես լրագրողներին պատմել Է Բորդյուժան, կողմերը կարծիքներ են փոխանակել ասիական տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ստեղծված իրադրության շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: