Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում շնորհավորել է Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Այս մասին գրել Обозреватель-ը:

 

«Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ուկրաինայի ժողովրդին դեպի ապագան կատարած նման կարևոր քայլի համար։ Չնայած հսկայական դժվարություններին՝ Ուկրաինան անցկացրել է ժողովրդավարական, ազատ ընտրություններ, որտեղ ուկրաինական հասարակությանը հնարավորություն է տրվել որոշելու երկրի ապագա ուղղությունը»,- գրել է Սաակաշվիլին:

 

Այդ ընտրությունները նա անվանել է «Մայդանի առաջին մեծ արդյունքը»:

 

«Առաջին անգամ, Ուկրաինայի խորհրդարան կմտնեն երկրի աստղերը՝ քաղհասարակության, կոռուպցիայի և ռուսական ագրեսիայի դեմ պայքարի իրական չեմպիոնները, անկախության համար պայքարի առաջնորդները: Նրանց թվում շատ են երիտասարդները՝ լավագույն արևմտյան կրթությամբ»,- գրել է Սաակաշվիլին:

 

Նա ընդգծել է, որ անկախ Ուկրաինան առաջին անգամ իսկապես ձեռք է բերել հայրենասերների խորհրդարան։

 

«Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ պարտությունն է, և մեր սիրելի Ուկրաինայի համար ապագա հաղթանակի սկիզբը։ Ես շատ ուրախ եմ նման արդյունքների համար, ուրախ եմ ոչ միայն Ուկրաինայի հանդեպ ունեցած սիրո համար, այլև ազատության, առաջին հերթին իմ՝ Վրաստանի հանդեպ սիրո համար»,- գրել է նախկին նախագահը։