Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Օզբիլիսն Ինսթագրամի իր էջում տեղադրել է հերթական մարզումներից մի հատված: Այս անգամ ֆուտբոլիստը մարզվում է մարզասրահում:

Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետի խոսքով՝ հայ ֆուտբոլիստն ամբողջապես կապաքինվի մարտ-ապրիլ ամիսներին:

Տեսանյութը՝ այստեղ