Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ոստիկանությունից ետ է վերցրել իր նախկին ընկերուհու՝ 24-ամյա Ռոսիո Օլիվայի նկատմամբ մեղադրանքը, այն բանից հետո, երբ Օլիվան հրապարակել է տեսանյութ, թե ինչպես Մարադոնան հարվածում իրեն:
Հիշեցնենք, որ արգենտինացին 24-ամյա աղջկան մեղադրում էր գումար գողանալու մեջ: Այս մասին տեղեկացնում է արգենտինական մամուլը: