Դամասկոսը ցանկանում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային տեսնել Սիրիայի «բարեկամների նոր խմբի» կազմում, պայմանով, որ նրանք կվերանայեն իրենց քաղաքականությունը և կհրաժարվեն աջակցել երկրի տարածքում գործող ահաբեկիչներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:
«Նրանք պետք է լինեն այդ խմբի մասնակիցներ, բայց այն պայմանով, որ փոխեն իրենք քաղաքականությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ երկիրը, որը սատարում է ահաբեկչությունը, մեկ սեղանի շուրջ նստի «Սիրիայի ընկերների» հետ և քննարկի ահաբեկչության դեմ պայքարը: Դա իմաստ չունի բոլորովին: Ինչպե՞ս կարելի է լինել ընկեր, երբ ձեր տարածքում գտնվում են ճամբարներ Սիրիա ուղարկելուց առաջ ահաբեկիչների պատրաստման համար»,- ասել է Ջաաֆարին: