«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Ռեալի» դեմ կայանալիք խաղին և նշել, որ մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն այժմ աշխարհում լավագույն ֆուտբոլիստն է:

«Ռոնալդուն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: «Ռեալն» ունի մի քանի առաջատար խաղացող՝ Բենզեման, Իսկոն, Մոդրիչը, Կրոսը: Ռոնալդուն թիմի խթանն է, հուսով ենք, որ նա մեզ շատ գոլեր չի խփի: «Սանտիագո Բերնաբեուն» հիանալի մարզադաշտ է: Երբ դուրս ես գալիս լավագույն մրցակիցների դեմ, դա մարտահրավեր է: Մենք դիտարկում ենք սա որպես հնարավորություն»,- Ռոջերսի խոսքը մեջբերում է Goal.com-ը: