168.am Լոնդոնում «Decanter World Wine Awards-2013» գինիների միջազգային մրցույթում ավստրալական գինիները ճանաչվել են լավագույնը' որակով առաջ անցնելով հայտնի ֆրանսիական, իսպանական, իտալական, չիլիական գինիներից: Ավստրալական գինիները միանգամից վեց կատեգորիաներով են լավագույնը համարվել:
Ընդհանուր առմամբ մրցույթին Կանաչ մայրցամաքից ներկայացված 1075 գինիներից պարգեւներ են ստացել 815 –ը: Անցած տարի ավստրալական գինիներն անհաջողության էին մատնվել մրցույթում եւ անգամ եզրափակիչ դուրս չէին եկել' երկրում արձանագրված երաշտի պատճառով: Առաջին տեղն զբաղեցրել էին Ֆրանսիան ու Չիլին: