Հայաստանի ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում բուժզննումից հետո նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադառնում է ծառայության Հայաստանի զինված ուժերում: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Բուժզննումը դեռ չի ավարտվել, բայց բուժզննման ավարտից և դրական պատասխան ստանալուց հետո, Ինջիղուլյանը կվերադառնա բանակ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հայրենադարձվել է:

 

Նա նշել էր, որ հայրենիք վերադառնալու ցանկությունն իրենն է եղել. «Դա իմ ցանկությունն է եղել: Ես վերադառնալու ցանկություն եմ հայտնել, որում ինձ աջակցել են միջազգային կազմակերպությունները: Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն Հայաստան»,- ասել է նա:

 

Ինջիղուլյանը հայտարարել էր, որ պատրաստվում է շարունակել ծառայությունը հայկական բանակում. «Ես դեռևս 9 ամիս ունեմ ծառայելու և պատրաստվում եմ գնալ ծառայության»: