Հողային հարցերով Թեքսասի հանձնակատարի քիչ կարևորություն ունեցող ընտրություններում հաղթել է Ջորջ Պ. Բուշ անունով երրորդ ամերիկացի քաղաքական գործիչը: Այս մասին գրել է Газета.Ru-ն:

 

Բուշն ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի թոռն է և նրա որդու՝ Ջորջ Բուշ-կրտսերի եղբորորդին: 38-ամյա թեքսասցի պաշտոնյայի հայրը՝ Ջեբ Բուշը, Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետն է:

 

Ջորջ Պ. Բուշը հաղթել է հողային հարցերով հանձնակատարի ընտրություններում համոզիչ 60 տոկոս ձայնով՝ զգալիորեն առաջ անցնելով մրցակիցներից: Հատկանշական է, որ նա դարձել է Բուշերի ընտանիքում առաջինը, ով կարողացել էր հաղթանակ տանել առաջին իսկ ընտրություններում, որտեղ առաջադրել է թեկնածությունը։