Թուրքիան և Իրաքը երկկողմ կվերացնեն մուտքի արտոնագրերը երկկողմ այցելություններ իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այ ցով Անկարայում գտնվող Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերի հետ հանդիպումից առաջ:

 

Երկու նախարարները լրագրողներին տեղեկացրել են, որ Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրվել է երկկողմ համաձայնագիր, դիվանագիտական, ծառայողական և անձնական անձնագրերի համար հանվելու են մուտքի արտոնագրերը: