Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ գործողության մեջ են մտել Բելառուսի եւ Մոլդովայի հետ վիզային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին ավելի վաղ կնքված պայմանագրերը: Այս մասին հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:

 

«2013 թ. մարտի 29-ին Բելառուսի հետ Մինսկում ստորագրված վիզային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիրը գործողության մեջ է մտնում հունիսի 1-ից: Պայմանագրի համաձայն, երկու երկրների քաղաքացիները 30 օր առանց մուտքի արտոնագրի ճամփորդության իրավունք են ստանում», -ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Թերթը հայտնում է, որ հունիսի 1-ից գործողության մեջ է մտել նաեւ Թուրքիայի եւ Մոլդովայի միջեւ փոխադարձ վիզային ռեժիմը վերացնելու մասին 2012 թ. նոյեմբերի 1-ին Անկարայում ստորագրված պայմանագիրը, որի համաձայն Թուրքիայի եւ Մոլդովայի քաղաքացիները այդ երկու երկրներում 90 օր առանց մուտքի արտոնագրի ճամփորդության իրավունք են ստանում: