Իրաքի անվտանգության աղբյուները տեղեկացրել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը նոր զանգվածային սպանություն է իրականացրել բունմար ցեղախմբի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Անբար մարզի Հիթ քաղաքում շուրջ 70 մարդ մահապատժի է ենթարկվել: ԻՊ-ն նման քայլ կատարել է այն ժամանակ, երբ Իրաքի անվտանգության ուժերը, ազգային կամավորական ջոկատների հետ, լայնամասշտաբ գործողություններ են սկսել՝ ահաբեկիչներից փորձելով ազատագրել Հիթը քաղաքը:
Ավելի վաղ, բունմար ցեղախմբի շեյխ Ղազի ալ Քաուդի խոսքով, Անբար մարզի տարբեր հատվածներում ԻՊ-ն մահապատժի էր ենթարկել բունմարի ավելի քան 500 անդամի, հարյուրավոր երիտասարդների ճակատագիրն անհայտ է, միևնույն ժամանակ շարունակվում են առևանգման գործողությունները:
«Իսլամական պետությունը» համարվում է աշխարհում խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:
Միջազգային դաշինքը ԱՄՆ-ի գլխավորությամբ մեկ ամսից ավելի պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկիր: