Միջազգային դաշինքն ԱՄՆ-ի գլխավորությամբ վերջին մի քանի օրում ավելի քան 40 օդային հարված է հասցել «Իսլամական պետության» դիրքերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական ղեկավարությունը՝ նշելով, որ 23 օդային հարվածներն ուղղվել են Սիրիայում «Իսլամական պետության» կազմակերպության դիրքերին, ևս 18-ը՝ Իրաքի տարածքում ահաբեկիչների դիրքերին:
Հայտարարության մեջ նշվել է, որ օդային հարվածներից 13-ն ուղղվել են սիրիական Քոբանի քաղաքին, իսկ 10-ը՝ Դեր Զորին: Ինչ վերաբերում է իրաքյան ռմբակոծություններին, ապա 7 հարվածն ուղղվել է Բայջիի մերձակայքում գտնվող ահաբեկիչների, մյուս հարվածները Ֆալլուջա, ինչպես նաև Մոսուլ, ալ Կաիմ, Հադիսա, Ռամադի քաղաքիների ուղղությամբ, որտեղ կենտրոնացել են ահաբեկիչները:
Ամերիկյան օդային ուժերն Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գորխծողություններ սկսել են օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: Իրաքում ԱՄՆ-ի օդային ուժերի հետ ռազմական գործողություններին մասնակցում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Բելգիան, Դանիան և Նիդեռլանդները, իսկ Սիրիայում՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը և Բահրեյնը: