Միջազգային դաշինքը 31 օդային հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիւջոցերը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Համաձայն տեղեկությունների՝ դաշինքի կործանիչները, անօդաչու օդանավերը 16 հարված են հասցրել Սիրիայում, ևս 15 հարված՝ Իրաքում ահաբեկիչների դիրքերին:
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքում կազմակերպության 19 կարևոր դիրքեր են ոչնչացվել, իսկ Իրաքում՝ Անբար մարզի ալ Ասադ գյուղաքաղաքում, ոչնչացվել է հրթիռների արտադրության գործարանը: Միևնույն ժամանակ միջազգային դաշինի հարվածների հետևանքով Իրաքում ոչնչացվել են ԻՊ-ին պատկանող մի քանի տանկեր, մարզական ճամբարներ և 7 դիրքեր:
ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ., որում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: