ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի օդանավերը 5 հարված են հասցրել «Իսլամական պետության» Սիրիայի հյուսիսում գտնվող դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, հարվածներն ուղղվել են Իրաքում ահաբեկիչների դիրքերին:
ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը տեղեկացրել է, որ օդային հարվածների հետևանքով ոչնչացվել են ԻՊ-ի 5 տանկեր և նրանց պատկանող մեկ շինություն: Ինչ վերաբերում է Իրաքի տարածքում ահաբեկիչների դիրքերին ուղղված հարվածներին, ապա դրանցից մի քանիսն հասցվել են Մոսուլի ուղղությամբ, մյուսները՝ Ֆալլուջայի:
Ավելի վաղ քրդական ուժերը մի քանի հարձակումներ էին իրականացրել ԻՊ-ի դեմ Քոբանի քաղաքում: Նրանց հաջողվել է ահաբեկիչներին հետ մղել: «Ալ Մայադին» կայքի տեղեկացմամբ' նրանք քաղաքից 6 կմ հեռավորչության վրա են գտնվում:
Հոկտեմբերի 25-ին քրդերը հսկողություն էին հաստատել Թել աշ Շաար, Բեշտա ան Նուր և ալ Իզաա ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բլուրների վրա: Սուկ ալ Հալ շրջանում 50 զինյալներ են սպանվել:
Արդեն 40 օր է սիրիական Քոբանի քաղաքը շրջափակման մեջ է գտնվում: Բախումների ընթացքում զոհերի թիվը կազմել է մոտ 800, որոնցից 481-ը ԻՊ-ի անդամներ են: Ավելի քան 180 հազար քուրդ բնակիչներ ստիպված հեռացել են այնտեղից՝ հատելով Թուրքիայի սահմանը: