Ամերիկացի 180 ռազմական մարզիչներ արդեն Իրաքում են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանք հասել են Իրաքի Անբար մարզի Ռամադի քաղաքի Այն ալ Ասադ կոչվող հենակետ՝ օգնելու իրաքյան ուժերին' պայքարել «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության դեմ: Ամերիկացի զինվորականները խորհրդակóություն են անցկացրել այնտեղ գտնվող ռազմական ղեկավարների հետ: Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ, ամերիկացի զինվորականները կհամախմբեն ցամաքային և միջազգային դաշինքի ուժերին' ԻՊ-ի դիրքերÁ ռմբակոծ»Éáõ համար, ինչպ ես նաև կմշակվի պլան Անբարի քաղաքների ազատագրման համար:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էñ, որ Իրաքում ամերիկացի զինվորական մարզիչների թվի ավելացման մասին որոշումը միջազգային դաշինքի՝ «Իսլամական պետության» դեմ արշավի նոր փուլ է, այլ ոչ թե իր ռազմավարության ձախողում: Նոյեմբերի 9-ին Օբաման հայտարարել էր, որ ամերիկացի 1500 զինվորականներ կուղարկվեն Իրաք՝ պաշտպանական ռազմավարությունը վերածելով հարձակողական ռազմավարության: «Օդային հարվածները մեծ ազդեցություն են ունեցել ԻՊ-ի ուժերը թուլացնելու և նրանց առաջխաղացումը դանդաղեցնելու համար, այժմ մենք կարիք ունենք ցամաքային ուժերի »,- նշել է Օբաման: