Կանադայում ՀՀ դեսպանի հովանավորությամբ Մոնրեալում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպնության 100-րդ տարելիցի միջոցառումների համար նախատեսված անդրանիկ հանգանակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մասնավորապես շեշտել է, որ ցեղասպանական դրսևորումները դեռ շարունակվում են, ինչի անժխտելի ապացույցն է վերջերս Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ու թանգարանի պայթեցումը Իսլամական պետության գրոհայինների կողմից:

 

Միջոցառմանը ներկա է եղել նաև «Կալիֆոնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի հրապարակախոս Հարութ Սասունյանը, ով մանրամասն զեկույց է ներկայացրել Մեծ Եղեռնի հետևանքների վերացման վերաբերյալ:

 

Հանգանակությանը մասնակցել է մոտ 400 հոգի և հավաքագրվել է մոտ 150 000 կանադական դոլար: