Այսօր Բաթումիում քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում, որը կազմակերպվել է «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, սկանդալ է տեղի ունեցել: Այս մասին գրել է Yeni Müsavat թերթը:

 

Տարածված տեղեկատվության համաձայն՝ չեխական People in Need կազմակերպությունն Ադրբեջանին քննադատող և Ալիևին վիրավորանքներ հասցնող պաստառ է փակցրել:

 

Դա տեսնելով՝ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է համաժողովին մասնակցելուց: Ադրբեջանական պատվիրակությունը դժգոհել է, որ մարդու իրավունքները ոտնահարվում են նաև այլ երկրներում, սակայն լուսանկարներ են տեղադրվել, որոնք հենց Ադրբեջանին են քննադատում:

 

Ադրբեջանական պատվիրակության անդամ Սալիմ Բաբաևը պատռել է վիրավորական պաստառը՝ Ադրբեջանի նախագահի նկարով, ինչից հետո Չեխիայի ներկայացուցիչները ոստիկանություն են կանչել: