Բասկետբոլի Եվրոպայի առանության թուրքական «Գալաթասարայ» եւ սերբական «Ցրվենա Զվեզդա» թիմերի միջեւ խաղից առաջ Ստամբուլում գազանաբար սպանվել է Սերբիայի ակումբի երկրպագուն: Թուրք մարդասպանները նրան դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել: Վերջինս տեղում մահացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրքերը հարձակվել են սերբ երկրպագուների խմբի վրա, ինչի արդյունքում նրանք չեն կարողացել մտնել դահլիճ եւ դիտել խաղը: Հանդիպման ժամանակ թուրքական ակումբի ֆանատները վանկարկել են. «Կոսովո, Կոսովո»:
«Մենք այժմ աշխատում ենք երաշխավորություն ստանալ, որպեսզի սերբ երկրպագուները բարեհաջող լքեն Թուրքիայի տարածքն ինչքան հնարավոր է շուտ», -ողբերգությունից հետո թուրք լրագրողներին հայտարարել է Ստամբուլում Սերբիայի հյուպատոս Զորան Մարկովիչը: