Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վիեննայում անցկացվող Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքում զգալի առաջընթաց է արձանագրվել: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով' մոտ ապագայում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը: Մասնակիցները որոշել են ստորագրել համաձայնագիրը:
«Բանակցությունների բոլոր մասնակիցները տրամադրված են ակտիվ աշխատանքի», - նշեց նախարարը: