Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Եվրամիությունը պատրաստ Է առեւտրական հարցեր քննարկել Եվրասիական տնտեսական միության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք պատրաստ ենք առեւտրի հարցեր քննարկել Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ»,-ասել Է նա նոյեմբերի 26-ին Բունդեսթագի նիստում ունեցած ելույթի ընթացքում:
Հոկտեմբերի վերջին, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Էր, որ Ռուսաստանը կողջուներ «առարկայական երկխոսության սկսվելը Եվրասիական եւ Եվրոպական միությունների միջեւ»: Ռուսական պետության ղեկավարը նաեւ ասել Էր, որ նման համատեղ աշխատանքի դեպքում կարող Է խոսվել միասնական տնտեսական տարածության ձեւավորման, հումանիտար համագործակցության անհրաժեշտության մասին, որը «Ատլանտիկայից կձգվի մինչեւ Խաղաղ օվկիանոս»:
Նախօրյակին ՌԴ-ի Էկոնոմիկայի եւ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել Է, որ նախարարությունը նամակ Է ուղարկել Եվրահանձնաժողովին՝ առաջարկելով ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ նոր երկխոսություն գործարկել տնտեսության եւ բիզնես-գործընկերության շուրջ:
Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսին ստորագրել եւ արդեն վավերացրել են 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, հոկտեմբերի 10-ին Մինսկում պայմանագիր Է ստորագրվել դրան Հայաստանի միանալու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: