Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է Պաղեստինի անկախությունը ճանաչող խորհրդանշական նախագիծը' չնայած Իսրայելի համառ առարկություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները, Պաղեստինի անկախությունը ճանաչող օրինագծին կողմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի 339, դեմ՝ 151 պատգամավոր:

 

Քվեարկությունը պարտադիր իրավական ուժ չունի: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, ով կողմ է եղել նախագծին, նշել է, որ քվեարկությունն ազդանշան է Իսրայելին ու Պաղեստինին' վերադառնալու բանակցային սեղանին:

 

Հայտնի է, որ նման խորհրդանշական քվեարկություններ են անցկացրել նաև Բրիտանիայի և Իսպանիայի խորհրդարանները: