Շվեդիայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալյստրեմին:
«Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի պետությունը: Սա կարևոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը»,- ասել է Վալյստրեմը:
Ըստ նրա՝ Պաղեստինի ճանաչման համար կան բոլոր պայմանները: Երկիրն ունի իր սեփական տարածքը, կառավարությունն ու ժողովուրդը:
2014թ.-ի հոկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ Շվեդիան ճանաչում է Պաղեստինը: Հետագայում ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ Շվեդիան «շտապել է» նման որոշում կայացնելով: