ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Շվեդիան «շտապել» է ճանաչել Պաղեստինը որպես պետություն: Այս մասին հայտնել է GlobalPost-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակիին:

 

«Մեր կարծիքով՝ Պաղեստինի՝ որպես պետության միջազգային ճանաչումը վաղաժամ է: Մենք, իհարկե, աջակցում ենք Պաղեստինի պետությունը, սակայն այն կարող է ճանաչվել միայն բանակցությունների անցկացումից և երկու կողմերի վերջնական կարգավիճակի վերաբերյալ վեճերի կարգավորումից հետո»,- ասել է Պսակին:

 

Նրա խոսքով՝ Պաղեստինը և Իսրայելը նախ և առաջ «պետք է համաձայնության գան պայմանների շուրջ և թե ինչպես են ապրելու կողք-կողքի»:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիայի իշխանությունները ճանաչել են Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն: