Սիրիական բանակը և զինված ուժերը հետ են մղել «Իսլամական պետության» հարձակումները Դեր Զորի ռազմական օդանավակայանի ուղղությամբ, որը համարվում է Եփրատ գետի հարավային ափին կառավարական ուժերի վերջին հենակետը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեկտեմբերի 4-ին ԻՊ-ին հաջողվել էր վերահսկողություն հաստատել օդանավակայանի մերձակայքում գտնվող Հուեյջա Սաքր և ալ Ջաֆրա բնակավայրերի վրա:
Մինչև այժմ բանակը վերահսկում է իրավիճակը ռազմական օդանավակայանի վրա: ՍԱՆԱ գործակալության տվյալներով, բանակը հարվածները կենտրոնացրել է Դեր Զորում ծայրահեղական կազմակերպության հավաքատեղիների ուղղությամբ՝ պատճառելով նրանց մեծ վնասներ: Մասնավորապես հարվածներն ուղղվել են Եփրատ գետի հարավային ափի ուղղությամբ՝ Դեր Զոր քաղաքից 10 կմ հեռավարությամբ: Տեղեկություններ կան, որ սպանված ահաբեկիչների թիվը 20-ից ավելի է, տասնյակ ահաբեկիչներ վիրավորվել են, ոչնչացվել են նրանց զենքերը:
Ռազմական ազբյուրների տեղեկացմամբ, հնարավոր ամեն ինչ արվում է սխալներից խուսափելու և ռազմական ուժերն ավելի ամրապնդելու համար:
ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ., որտեղ ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավ ել Սիրիայում և Իրաքում: