Սիրիական բանակը բնակիչների հետ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 28-ի առավոտյան վերահսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի Հուշ ալ Ֆարա գյուղաքաղաքի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Համայի շրջանի ալ Բուեյդա բնակելի տարածքը նույնպես գտնվում է բանակի վերահսկողության տակ:
Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակը հաջողություններ է գրանցել Դամասկոսի Թել Քուրդի շրջանում: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինալներ են սպանվել:
Դարաայի Յադուդա, Դեր ալ Ադս, Ում ալ Աուսաջ գյուղերում մեծ թվով զինյալներ են սպանվել: Զինված խմբավորումները մեծ կորուստներ են կրել Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում:
Նախորդ շաբաթվա ընթացքում սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկողություն էր հաստատել Համայի մարզի Մուրք գուղի վրա: Ինն ամիս շարունակ գյուղը գտնվում էր «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հսկողության տակ, և այժմ նրա հետ թեժ մարտերից հետո բանակին հաջողվել է հսկողություն հաստատել այնտեղ: