ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել Է Յոգայի միջազգային օր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան բանաձեւը, որը ներկայացրել Էր Հնդկաստանը, միաձայն պաշտպանություն Է ստացել:

 

«Հունիսի 21-ը հռչակելով Յոգայի միջազգային օր՝ Գլխավոր ասամբլեան ուշադրություն Է հրավիրել արդի աշխարհում առողջության եւ բարեկեցության համար այս հնադարյան պրակտիկայի համակողմանի օգտակարության վրա»,- մեկնաբանել Է որոշումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

 

Նա նշել Է հինհնդկական ֆիզիկական եւ հոգեւոր պրակտիկայի ոչ միայն առողջարար նշանակությունը, այլեւ հասարակությունները համախմբելու եւ փոխադարձ հարգանք դաստիարակելու ունակությունը: «Յոգան սպորտ Է, որը կարող Է ավանդ ներդնել զարգացման եւ հաշտեցման բնագավառում»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:

 

Բանաձեւն ստացել Է աջակցության ռեկորդային թվով ձայներ. «կողմ» են քվեարկել Գլխավոր ասամբլեայում ներկայացված բոլոր 175 պետությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: