ԵՄ երկրները համաձայնության են եկել խստացնել Ղրիմի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնել է vz.ru-ն՝ հղում անելով ԵՄ ներկայացուցիչներին:

 

Մասնավորապես ուժեղացվելու են Սև ծովում նավթի և գազի ոլորտներում ներդրումների դեմ միջոցները:

 

ԵՄ քաղաքացիներին հնարավոր է նաև արգելեն ներդրումներ կատարել Ղրիմի տարածքում գտնվող ընկերություններում:

 

Որոշումը պաշտոնապես կհաստատվի հինգշաբթի և ուրբաթ ԵՄ գագաթնաժողովին: