Իսրայելը որոշում է կայացրել խստացնել տնտեսական պատժամիջոցները Պաղեստինի դեմ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իսրայելը նման որոշում կայացրել է Պաղեստինի ղեկավարության' միջազգային կառույցներում ընդգրկելվելու մասին որոշում ընդունելուց հետո: Իսրայելը որոշել է սահմանափակել պաղեստինցիների հետ համագործակցությունը բանկային ոլորտում, ինչպես նաև սառեցնել Գազայի հատվածում գազի ոլորտում համատեղ համագործակցությունը: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրամայել էր խզել բոլոր կապերը Պաղեստինի հետ, որոնք չեն առնչվում անվտանգությանը:

 

Իսրայելապաղեստինյան հարաբերությունները կրկին լարվել են այն բանից հետո, երբ Իսրայելը հրաժարվել էր ազատ արձակել պաղեստինցի ձերբակալվածների 4-րդ խմբին: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասն ի պատասխան դրա՝ հայտարարել էր, որ որոշել է միանալ ՄԱԿ-ի 15 միջազգային կառույցներին: