ԵՄ անդամ-երկրների մշտական ներկայացուցիչները քննարկել են Ուրաինայի արևելյան շրջաններում տիրող իրավիճակը և որոշել ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
«Ներկայացուցիչներն իրավիճակը քննարկել են հունիսի 27-ին՝ Եվրախորհրդի նիստին, որի արդյունքում սկզբունքային որոշում է ընդունվել՝ ընդլայնել սահմանափակող միջոցառումները»,- ասել է դիվանագետը:
Նախատեսվում է, որ հուլիսի 9-ին ԵՄ անդամ-երկրների մշտական ներկայացուցիչները կքննարկեն այն անձանց ցուցակը, որոնց մուտքը հնարավոր է արգելվի ԵՄ տարածք, իսկ նրանց ակտիվները կարող են սառեցվել: