Բելառուսի Ազգային բանկը ժամանակավորապես 30-տոկոսանոց տուրք Է սահմանել իրավական եւ ֆիզիկական անձանց կողմից արժույթ գնելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ազգային բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով արժույթի ներքին շուկայում արտարժույթի աճած պահանջարկը՝ որոշում Է կայացվել իրավական եւ ֆիզիկական անձանց կողմից արժույթ գնելիս ժամանակավորապես 30-տոկոսանոց տուրք սահմանելու մասին»,- նշվում Ազգային բանկի հաղորդագրության մեջ:
«Ձեռնարկությունները եւ բանկերը սույն տուրքը կվճարեն արժույթը սակարանում գնելիս, քաղաքացիները՝ որպես հանձնուրդ բանկերում գնելիս: Վճարված միջոցները կուղղորդվեն բյուջե»,- ասված Է հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: