Ֆրանսիացի վերջին զինվորականներն Աֆղանստանից կհեռանան այս տարվա դեկտեմբերի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին հայտնել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում:

 

Ենթադրվում Է, որ այդ օրն Աֆղանստանի մայրաքաղաքից օդանավով հայրենիք կմեկնի 150 զինծառայողներից բաղկացած վերջին խումբը:

 

Ֆրանսիան 13 տարի Աֆղանստանի տարածքում մասնակցում Է ՆԱՏՕ-ի առաքելությանը: Թալիբների դեմ առավել լարված պայքարի շրջանում ֆրանսիական զորակազմն Աֆղանստանում ներառում Էր մինչեւ 4 հազար մարդ:

 

Աֆղանստանի հակամարտությունը խլել Է 89 ֆրանսիացի զինվորականների կյանքը, եւս 700-ը վերքեր են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: