Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու մեղադրանքով հետաքննություն է սկսվել Հանրապետական ժողովրդական կուսակցության երիտթևին պատկանող 15 երիտասարդի նկատմամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Demokrathaber.net-ը:

 

Պատժի ենթարկելու պատճառը եղել է այն, որ երիտասարդները Իզմիրում բողոքի ակցիա իրականացնելով' փորձել էին ուշադրություն հրավիրել Թուրքիայում իշխանական շրջանակների կողմից իրականացվող կոռուպցիոն գործողությունների վրա: