«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիան համոզված Է, որ իր գլխավորած կուսակցությունը հաղթնակ Է տանելու հաջորդ խորհրդարանական ընտրություններում:
 

Ինչպես հայտարարել Է Ալասանիան, մասնակցելով «Իմեդի» հեռուստաալիքի «Հակազդում» հաղորդմանը, «Ազատ դեմոկրատները» հաջողության կհասնեն նաեւ առանց «Վրացական երազանքի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

«Մենք պատրաստվում ենք խորհրդարանական ընտրություններին. Ես համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք նաեւ առանց «Վրացական երազանքի»: Անցած խորհրդարանական ընտրություններում բոլորը մեկի դեմ Էին: Մենք շատ մեծ հնարավորություն ունենք հաղթելու ապագա ընտրություններում»,-նշել Է Ալասանիան:

 

Նա ասել Է, թե չի ափսոսում, որ «Վրացական երազանքի» մաս Է կազմել: «Ես չեմ ափսոսում, որ «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ Էինք, եւ չեմ ափսոսում, որ «Ազգային շարժման» օրոք իշխանության ներկայացուցիչ եմ եղել: Դա ճիշտ Էր պատմական այն իրողության մեջ, եւ շատ բան Է արվել, որն իրական արդյունքներ Է տվել»,-հայտարարել Է Ալասանիան: