Այս փաստը, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կամ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ, չի խոչընդոտուամ ՆԱՏՕ-ի հետ նրա համագործակցությունը: Այս մասին Երևանում անցկացվող հանդիպման ժամանակ հայտարարեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«Մենք չենք կրճատել մեր ծրագրերը, ավելին' ավելացրել ենք համագործակցությունը, որը համապատասխանում էր մեր երկարաժամկետ ծրագրերին: Շատ նոր ծրագրեր ենք նախատեսում, որոնք տեղավորվում են Անհատական գործողությունների ծրագրում:
Օրինակ՝ մտադիր ենք ուժեղացնել հայ սպաների կրթության հարցում ներգրավվածությունը: Ցանկանում ենք նաև աջակցություն ցուցաբերել մարդկային կապիտալի կառավարմանը և միջմշակութային հաղորդակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Ապատուրայը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կարևորեց Հայաստանի հետ համագործակությունը' ընդգելով, որ միասին իրականացվում են տարբեր ծրագրեր: «Հայաստանը Հարավային Կովկասի առաջին երկիրն էր, որ իրականացրեց բոլոր գործողությունները' Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար:
Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված է մեր համագործակցությամբ: Բացի այդ, մենք միասին ռազմական կրթության, կոռուպցիայի դեմ պայքարում և այլ բնագավառներում ընդհանուր աշխատանքներ ենք տանում: Մի կողմից' դա ցույց է տալիս մեր ունեցած ամուր համագործա կցությունը, մյուս կողմից էլ' մենք ցույց ենք տալիս, որ հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը»,- ընդգծեց նա: