UWC Դիլիջան քոլեջում սովորող երիտասարդները յուրօրինակ ակցիա են իրականացրել' Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ի նշան համերաշխության եւ որպես հարգանքի տուրք' աշակերտները տարբեր լեզուներով պաստառներ են պատրաստել «Ես Ավետիսյան եմ» գրությամբ և լուսանկարվել դրանցով:

 

2014թ. հոկտեմբերի 11-ին Դիլիջանում բացվել է UWC Դիլլիջանի քոլեջը, որն աշխարհի Միացյալ քոլեջների կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ում: Ընդունելության առաջին տարին դպրոցն ընդունել է 96 աշակերտի աշխարհի մոտ 50 երկրից:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագր վեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմականբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: