Ալպերում խոշոր ձնահոսքից հետո ֆրանսիացի վեց լեռնադահուկորդի մարմին է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ-ը», պատահարը տեղի է ունեցել Վերին Ալպերի Կեիրաս լեռնային շրջանում' անցած շաբաթ օրը: Վեց հմուտ լեռնադահուկորդներից բաղկացած խումբը արշավի է դուրս եկել վաղ առավոտյան և պետք է վերադառնալ ճաշից հետո, սակայն դա տեղի չի ունեցել. կորած մարդկանց որոնելու համար ուղղաթիռ է ուղարկվել:
Լեռնադահուկային սեզոնի բացման սկզբից մինչ այժմ Ֆրանսիական Ալպերում ձնահոսքերի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է տասը մարդ: