
Հունաստանի ձախ արմատական ուժերի կոալիցիայի (ՍԻՐԻԶԱ) առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը որպես վարչապետ երդմնակալության արարողության ժամանակ հրաժարվել է ավանդական կրոնական երդումից Աստվածաշնչի վրա: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
Դրա փոխարեն Ցիպրասը քաղաքացիական երդում է տվել:
«Պարոն նախագահ, վստահեցնում եմ ձեզ, որ միշտ կհետևեմ Սահմանադրությանը և օրենքներին՝ ի շահ հույն ժողովրդի»,- խոստացել է նա:
Ըստ հունական ավանդույթի՝ արքեպիսկոպոսի աղոթքից հետո վարչապետը երդվում է Աստվածաշնչի վրա: