Հնդկաստանում արագորեն տարածվում Է A/H1N1pdm (խոզագրիպ) վիրուսը: Տարեսկզբից երկրում գրանցվել Է մահվան 140 դեպք, հիվանդացածների թվաքանակը գերազանցում Է հազարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացված են Հնդկաստանի առողջապահության նախարարության՝ փետրվարի 2-ին տարածված ամփոփագրում:

 

Պաշտոնական տվյալներով՝ ամբողջ 2014 թվականի ընթացքում Հնդկաստանում խոզագրիպից մահվան 218 դեպք Է նշվել, հիվանդացածների ընդհանուր թիվը կազմել Է 937 մարդ:

 

Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նշվում Է, որ հիվանդության դեպքերի մեծ մասը բաժին Է ընկնում Անդհրա-Փրադեշի, Հուջարաթի եւ Թալանգանայի նահանգներին: Օրերս մահվան առաջին դեպքը գրանցվել Է նաեւ Օրիսա հարավային նահանգում:

 

Տեղական իշխանություններն արդեն խնդրանքով դիմել են կենտրոնական կառավարությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել մահացու հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հնդկաստանում խոզագրիպի եւ թռչնագրիպի տարածման կապակցությամբ Ռոսպոտրեբնադզորը փետրվարի 2-ին ռուսաստանցիներին հանձնարարել Է՝ այդ երկիր ուղեւորվելուց երեք-չորս շաբաթ առաջ համապատասխան պատվաստում կատարել: Համանման հանձնարարականը տարածվում Է նաեւ նրանց վրա, ովքեր պլանավորում են ուղեւորվել Չինաստան: