Հնդկաստանի հարավում գտնվող Սեքունդերաբադ քաղաքի երկհարկանի հյուրանոցի փլուզումից զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 15-ը վիրավոր է. տեղեկացնում են ոստիկանությունից, փոխանցում է BBC-ն:
Աղետը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Փրկարարները փորձում են կռունկների միջոցով փլատակների տակից դուրս բերել մարդկանց: Այս պահին փլուզված հյուրանոցի քարերի տակից 20 մարդ է դուրս բերվել:
Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ: Տեղի պաշտոնյաները նշում են, որ շինությունը արդեն բավական հին էր: